ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.11.2026 | 00:02

Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր,
Պահիր և պահպանիր մեր զավակներին, Քեզ հավատացող և Քեզ հուսացող Հայ ժողովրդին, Սուրբ և պատվական Խաչիդ հովանու ներքո։
Փրկի՛ր տեսանելի և անտեսանելի թշնամիներից։
Արժանավորիր գոհությամբ փառավորելու Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ